ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջալալ Հարությունյանը Պապիկյանի հետ միջոցառման էր. ՔԿ հաղորդագրությունից հետո ՊՆ-ն նկարները հեռացրել է
Մինչ Քննչական կոմիտեն պատրաստում էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, 44–օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի վերաբերյալ հաղորդագրությունը, Հարությունյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցում էր ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը։ Գրում է News.am-ը:
Պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում Ջալալ Հարությունյանը կանգնած է Սուրեն Պապիկյանի կողքին։ ՔԿ հաղորդագրությունից հետո կայքից լուսանկարները հեռացվել են։
[a0c8aa3aa4d15ac673d3f716afa93330.jpg]
[8186cbb150df89e114d85ae5bbba75e5.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Ադրբեջանցիներն անվադողեր են այրել ու գլորել ձորը. Նորաբակում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհի պատճառն ադրբեջանցիներն են, որոնք անվադողեր են այրել...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը կրակ է բացել ՀՀ ՊՆ մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտայ...
Ռուբեն Վարդանյանը որոշել է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ. հայտարարություն
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին...