ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը կրակ է բացել ՀՀ ՊՆ մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հհ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Ադրբեջանցիներն անվադողեր են այրել ու գլորել ձորը. Նորաբակում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհի պատճառն ադրբեջանցիներն են, որոնք անվադողեր են այրել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջալալ Հարությունյանը Պապիկյանի հետ միջոցառման էր. ՔԿ հաղորդագրությունից հետո ՊՆ-ն նկարները հեռացրել է
Մինչ Քննչական կոմիտեն պատրաստում էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, 44–օրյա պատերազմի օրերին Արցախի պաշ...
Ռուբեն Վարդանյանը որոշել է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ. հայտարարություն
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին...