«Եվրամիությունը չի կարող այլևս ժամանակ կորցնել». Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է, որ Եվրահանձնաժողովը չափազանց դանդաղ է արձագանքում գազի և էլեկտրաէներգիայի գների սրընթաց աճին. այն դեռևս որևէ հստակ առաջարկ չի ներկայացրել գազի գնի աճը կանգնեցնելու վերաբերյալ:
«Մենք այսօր չենք հայտնաբերել խնդիրը: Առաջին անգամ այդ հարցը քննարկվել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին և դրանից հետո բազմիցս քննարկվել է: Մենք մի քանի անգամ խնդրել ենք Եվրահանձնաժողովին հստակ առաջարկներ ներկայացնել: Մեր քաղաքացիների, ընտանիքների, ընկերությունների համար գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն աղետ է»,- ասել է Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը չի կարող այլևս ժամանակ կորցնել:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումներ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
«Մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ սպառնացել է Հունաստանին: Տեղեկատվությունը փոխանցում է Ռիա Նովոստին...