«Ամբողջ Երևան թուրքերը լիքն են, ինչո՞ւ այնտեղ չեն ծեծում, Վեդիում ծեծում են»․ թուրք ամուսինները եկել էին Հայաստանում պտտվելու
Վեդիում խրախճանք իրականացրած թուրքերն ամուսիններ են եղել: Պնդել են, թե տուրիստներ են, իբր, շեղվել են ճանապարհից ու հայտնվել Վեդիում, սակայն տեղի բնակիչները չեն հավատում։ Այս մասին «Փաստինֆո»-ին պատմել են Վեդիի բնակիչները՝ ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
Բնակիչները չեն կարծում, թե թուրք ամուսինները պատահմամբ են հայտնվել Վեդիում, չեն բացառում, որ գործակալներ լինեն.
«Նրանք իրենց անձնագիրն են ցույց տվել, որ ամբողջ աշխարհով շրջագայում են, եկել են Հայաստանում պտտվելու, իբր, թե մոլորվել, հայտնվել են Վեդիում, բայց սա պատահմամբ չի կարող լինել, կարող է և գործակալական ծառայության ներկայացուցիչներ լինեն: Իրենք ասում են՝ ամբողջ Երևան թուրքերը լիքն են , ինչո՞ւ այնտեղ չեն ծեծում, Վեդիում ծեծում են»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասաց Վեդիի բնակիչներից մեկը:
Նրա փոխանցմամբ՝ ոստիկանները հարցաքննել են թուրք ամուսիններին և նրանք հեռացել են Վեդիից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ համացանցում տարածված լուրերի՝ Վեդիում իրավիճակը լարված է եղել, թուրքերը խրախճանք են կազմակերպել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոս...
Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի դեպքով կան ձերբակալվածներ
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում է տեսագրության մեջ պատկերված կինը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջա...