Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն
Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Սարգսյանը երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը, ինչը ևս ռեկորդային է Եվրոպայի մինչև 15 տարեկանների պատանիների շրջանում, իսկ հրում վարժությունում Բարսեղյանը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը: Առանձին վարժություններում ևս նա արժանացել է երկու փոքր ոսկե մեդալների:
Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ են դարձել նաև գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:
Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:
Նմանատիպ հոդվածներ
«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ-ի հայտարարությունը
Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Նիգերիացի ֆուտբոլիստն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին
Սեպտեմբերի 15-ին Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացած՝ «Փյունիկ»-«Սլովանի» հանդիպման ժամանակ հայաստանյան ակումբի հա...
Ռոնալդուն խաղից հետո չի սեղմել գլխավոր մարզչի ձեռքը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բրենտֆորդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղից հետո...
«Kharabakh is Armenia, Kosovo is Serbia». ակցիա՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղում
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը: Խաղասկզբ...