«Եթե Երևանը արձագանքի». Էրդողանի հայտարարությունը` խաղաղության հաստատման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում, անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարն ասել է. «Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի «կառուցողական» նախաձեռնություններին, ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»:
Նույն միջոցառման շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի և Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները։
«Մենք դա առանձին չենք ներկայացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանում կարգավորման և համագործակցության ջանքերից, ինչը մեր հիմնական նպատակն է։ Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը։ Այս ընթացքում կամրապնդվի մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ», - ասել էր Չավուշօղլուն։
Մինչև պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակում, Լեռնային Ղարաբաղը տարածքային խնդիր չէ, ուստի չի կարող քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի համատեքստում:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով,...
Երկիրը օգոստոսի 18-ից կարգելի ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք
Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցները, որոնք սահմանափակում են վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքա...
«Անխոհեմ քաղաքականությունը, նրա չհաշվարկված քայլերը հանգեցրին ողբերգական պատերազմի». Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է 2008 թվականին ռազմական հակամարտության պատճառը: Նրա խոսքերը մեջբերում...