«Անխոհեմ քաղաքականությունը, նրա չհաշվարկված քայլերը հանգեցրին ողբերգական պատերազմի». Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է 2008 թվականին ռազմական հակամարտության պատճառը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անխոհեմ քաղաքականությունը, նրա չհաշվարկված, սադրիչ քայլերը հանգեցրին նրան, որ չկարողացան խուսափել այս ողբերգական պատերազմից», - ասել է վարչապետը՝ մեղադրելով նախկին ղեկավարին և նրա թիմին վրաց ժողովրդին դավաճանելու համար։
Ղարիբաշվիլին նաև նշել է, որ ցանկանում է վերադարձնել երկրի օկուպացված տարածքները: Նրա խոսքով՝ այդ նպատակով երկիրը կընտրի խաղաղ ու խելամիտ քաղաքականություն։ Վարչապետն այս մասին նա հայտարարել է Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 14-րդ տարելիցի կապակցությամբ։
2008 թվականի օգոստոսին Վրաստանը փորձել է վերականգնել վերահսկողությունը Հարավային Օսիայի նկատմամբ, որն անկախություն էր հռչակել 1990-ականներին: Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Թբիլիսիին խաղաղության պարտադրելու հատուկ գործողության մեկնարկի մասին։ Օգոստոսի 12-ին հակամարտող կողմերը պայմանավորվել են զինադադարի պայմանների շուրջ։ Ավելի ուշ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով,...
Երկիրը օգոստոսի 18-ից կարգելի ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք
Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցները, որոնք սահմանափակում են վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքա...
Չինաստանը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Չինաստանը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Նման հայտարարությամբ է...