«Ես նրանց ասելու բան չունեմ». Մովսես Հակոբյանը՝ 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողովի մասին
«ՀՀ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ներկայանա 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողով, եթե նրան հրավիրեն: «Ես նրանց ասելու բան չունեմ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:
— Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն անձինք, ովքեր հրաժարարվեն ներկայանալ հանձնաժողով, օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն:
— Ավելի լավ ա գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ: Ես գիտեմ` ինչ է պատերազմը, եւ ինչ է պետք այն քննելու համար: Իսկ այն կոնտինգենտը, որը հավաքվել է այնտեղ, շատ հեռու է նման լուրջ հարցեր քննելուց, հասկանալուց: Օրինակ` ո՞վ է քննելու Գլխավոր շտաբի պետի գործողությունները, ո՞վ է հասկանում նրա գործողությունների լիազորությունները. էդ կոնտինգենտն անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննելու ի վիճակի չէ, ինչի մասին է խոսքը:
— Ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի մասին:
— Գրագետ սպա է, պիտի շատ ջանք գործադրի, որպեսզի կարողանա համակարգը ոտքի կանգնեցնել:
— Ի՞նչ կասեք Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման մասին, Դուք նշում էիք, որ նա այս թիմի ամենաադեկվատ մարդն է:
— Հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, իշխող ուժի մեջ ամենաադեկվատ մարդն է, սրանով բավարարվենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է
Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, գրում է «Հետքը»: Կայք...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին, նշելով, որ մերժում է ՀՀ գերատեսչության հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի օգոստոսի 3-ի հայտարարությանը, որում ասվում է, որ Ադրբեջա...
«Սկզբից Բալկանները, հետո Թայվանը, հիմա գուցե Կովկասը». Զելենսկին՝ վերջին օրերին աշխարհում տիրող իրավիճակի մասին
Այն պահից, երբ Ռուսաստանը անտեսեց միջազգային իրավունքը և 2014 թվականին ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ, համաշխարհային անվտա...
Արցախում ստեղծված իրավիճակը քննարկվել է Արդրբեջանի և ԵՄ հատուկ ներկայացուցչի միջև
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը...