Արցախում ստեղծված իրավիճակը քննարկվել է Արդրբեջանի և ԵՄ հատուկ ներկայացուցչի միջև
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և լարվածությունը, որը առաջացել է Արցախի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:
Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչին ասել է, որ Հայաստանը վերջին օրերին իբր «խախտում» (չակերտները՝ Tert.am) է եռակողմ պայմանավորվածությունները, «սադրանքներ» (չակերտները՝ Tert.am) է իրականցրել երկու պետությունների սահմանամերձ հատվածներում ու Արցախի տարածքում: Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդմամբ՝ երկրի զինված ուժերը «համարժեք պատասխան միջոցներ» (չակերտները՝ Tert.am) են ձեռնարկում «իրենց ինքնիշխան տարածքում ռազմական սադրանքներին» (չակերտները՝ Tert.am)։
Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Նմանատիպ հոդվածներ
Արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է
Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, գրում է «Հետքը»: Կայք...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին, նշելով, որ մերժում է ՀՀ գերատեսչության հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի օգոստոսի 3-ի հայտարարությանը, որում ասվում է, որ Ադրբեջա...
«Սկզբից Բալկանները, հետո Թայվանը, հիմա գուցե Կովկասը». Զելենսկին՝ վերջին օրերին աշխարհում տիրող իրավիճակի մասին
Այն պահից, երբ Ռուսաստանը անտեսեց միջազգային իրավունքը և 2014 թվականին ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ, համաշխարհային անվտա...
«Ես նրանց ասելու բան չունեմ». Մովսես Հակոբյանը՝ 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողովի մասին
«ՀՀ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ներկայանա 44-օր...