Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan
Այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իրավապահ մարմինները պարզել են, որ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։ Ու մինչ հիվանդանոց տեղափոխելը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։ Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և, բարբախտաբար, նրանց վնասվածքները ծեծկռտուքի արդյունք են, այլ ոչ թե հրազենային վերքեր։ Լրատվականի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ և մասնակիցների ինքնությունները ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնի են։ Նախաքննության շահերից շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ով հարձակում Սևծովյան նավատորմի շտաբի վրա. կան վիրավորներ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի շտաբի վրա, РИА новости-ի փոխանցմամբ...
Կրակոցներ` Երևանի կենտրոնում. Shamshyan
Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազան...
ԱՀԱԶԱՆԳ. մետրոյում, քաղաքապետարանում և կարևոր այլ օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված
Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարա...
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ՊԲ
Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...