Ո՛չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չեն անելու, որն օգուտ լինի Հայաստանի համար. ՊՆ նախկին փոխնախարար
Ոչ ոք առ այսօր չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«... Եթե դրանում գոնե մեկ դրական բան լիներ, կապիտուլյանտի քարոզչամեքենան հիմա ժողովրդի զահլեն տարել էր իր «աչքալուսանքներով: Այն որ անվտանգության տեսակետից այդ կոմունիկացիան մեծ հարված է լինելու Հայաստանի համար` փաստ է:
Այսօր Թուրքիայի խորհրդարանի նախագահը, առանց փաստերը թաքցնելու ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» օգտակար է լինելու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համար: Հայաստանի անունն ընդհանրապես չկա այդ ցանկում, որովհետև ո՜չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չի անելու, որն օգուտ լինի Հայաստանի ու հայերի համար»,- գրել է Զաքարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արագածավանում թուրքեր չկան, գերիներ էլ չեն վերցրել. Արագածոտնի մարզպետը հերքում է
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Auroranews. am-ի հետ զրույցում հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե «Թալինի Արագ...
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է ՌԴ-ի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին. իրանցի պաշտոնյա
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է Ռուսաստանի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին: Այս մասին ասել է Իրանի Առևտրի զա...
Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտ ադրբեջանցիները հողային աշխատանքներ են սկսել. Caucasus Heritage Watch
Caucasus Heritage Watch-ը ուշադիր հետևում է Մատաղիս քաղաքի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտակայքում իրականացվող հողային աշխատանք...
Euronews-ը և CNN-ը զբոսաշրջիկներին հրավիրում են Հայաստան
Euronews-ը և CNN-ը զբոսաշրջիկներին հրավիրում են Հայաստան: Մասնավորապես, Euronews հեռուստաալիքն իր կայքում զբոսաշրջային բ...