Euronews-ը և CNN-ը զբոսաշրջիկներին հրավիրում են Հայաստան
Euronews-ը և CNN-ը զբոսաշրջիկներին հրավիրում են Հայաստան: Մասնավորապես, Euronews հեռուստաալիքն իր կայքում զբոսաշրջային բաժնում անդրադարձել է Հայաստանի՝ «չուսումնասիրված» զբոսաշրջային վայրի ներուժին։
Զբոսաշրջիկներին հրավիրում են նայելու Հայաստանի մայրաքաղաքից այն կողմ և ուսումնասիրելու գյուղական և լեռնային շրջանները:
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանը խոսել է երկրի տեսարժան վայրերի և թաքնված մարգարիտների մասին։
«Հայտնվել է նոր կարգախոս՝ «Հայաստան. թաքնված ճանապարհ». Մենք ունենք զարմանալի բնապատկերներ, հիանալի անձեռնմխելի լանդշաֆտներ արշավների և արկածային զբոսաշրջության համար»— նշել է նա:
Հեղինակները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս այցելել Վայոց ձորի մարզի Արենի գյուղ, որտեղ կարելի է տեսնել Արենի-1-ի ավերակները՝ աշխարհի հնագույն գինեգործարաններից մեկը։ Այն հայտնաբերվել է քարանձավային համալիրում 2007 թվականին և թվագրվում է մ.թ.ա. 4100 թվականին։
Նշվում է, որ Հայաստանում կարելի է բացահայտել քրիստոնեական հնագույն քաղաքակրթություններից մեկի կրոնական և հոգևոր հարուստ ժառանգությունը, որի առաջին եկեղեցիները հիմնադրվել են չորրորդ դարում։
Իր հերթին, CNN Travel-ը Հայաստանը ներառել է աշխարհի լավագույն 23 արշավային արահետների ցանկում՝ նշելով, որ 11-օրյա ճանապարհորդությունը Հայաստանով և Մետաքսի ճանապարհով ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահին և Հաղպատ վանքերը կապող լավագույն արահետները։
Երթուղու ընթացքում զբոսաշրջիկները անցնում են կրաքարային գագաթներով և կանաչ անտառներով, նրանք հնարավորություն ունեն բարձրանալ Գեղամա լեռնաշղթա և բարձրանալ Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի գագաթը:
Նմանատիպ հոդվածներ
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է ՌԴ-ի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին. իրանցի պաշտոնյա
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է Ռուսաստանի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին: Այս մասին ասել է Իրանի Առևտրի զա...
Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտ ադրբեջանցիները հողային աշխատանքներ են սկսել. Caucasus Heritage Watch
Caucasus Heritage Watch-ը ուշադիր հետևում է Մատաղիս քաղաքի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտակայքում իրականացվող հողային աշխատանք...
Դավիթ Տոնոյանի գործը կգնա Հակակոռուպցիոն դատարան. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին ն...
Մետրոպոլիտենի աշխատանքը այս պահին դադարեցված է. լրատվամիջոց
Վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի մոտ մարդկանց շարժը չի դադարում, գրում է Mediahub-ը: «Մետրոպոլիտենի աշխատանքը այս պահին...