Արագածավանում թուրքեր չկան, գերիներ էլ չեն վերցրել. Արագածոտնի մարզպետը հերքում է

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Auroranews. am-ի հետ զրույցում հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե «Թալինի Արագածավան գյուղում թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին»:

 

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան հայկական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որում նշվում է. «Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին:

 

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` բնակիչներին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ըստ բնակիչներից մեկի՝ հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է»:

 

Auroranews. am-ի հետ զրույցում Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ քիչ հետո մարզպետարանը նույնպես տարածելու է հերքում՝ կապված կեղծ լուրի հետ: