ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չարաբաստիկ վիճակ Սևանա լճում
Ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Գևորգյանը ահազանգում ՝ Սևանա լճի կանաչման մասին։ Մեկնաբանություններում Գևորգյանը նշել է, որ Փոքր Սևանից Մեծ Սևան մուտքի հատվածն է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ բնապահպան Թամար Գալստյանը Սևանից կադրեր էր հրապարակել և գրել էր․ «Թե զբոսաշրջություն ես ուզում զարգացնել, Սևանը կոյուղաջրերից մաքրիր. լիճը կանաչում-կապտում-նեխում է»։