ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիքը տարել է 8 զբոսաշրջիկի
Օմանում հսկայական ալիքների հետևանքով օվկիանոսը ութ մարդու է տարել։ Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Դհոֆար նահանգի Մուգսեյլ լողափում։ Al Arabiya News-ի փոխանցմամբ՝ այնտեղ հանգստացել է ասիացի զբոսաշրջիկների ընտանիքը։ Երեք մարդու անմիջապես հաջողվել է փրկել, ևս երկուսի, այդ թվում՝ մեկ երեխայի մարմինները ավելի ուշ դուրս են բերվել ջրից։ Եվս երեքը մնում են անհետ կորած։ Դրանից հետո Օմանը հայտարարեց զբոսաշրջային օբյեկտների փակման մասին՝ ավելի շատ մահերից կամ դժբախտ պատահարներից խուսափելու համար։