ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Լճի մեջ հայտնաբերել են դին և այն ճոպանի միջոցով մոտեցրել ափին

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկ և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկվանից Երևանյան լճում որոնվող կնոջ դին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերել են դին և այն ճոպանի միջոցով մոտեցրել են ափին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած կինը մի քանի օր է, որպես անհայտ կորած որոնվում էր։