Հղի կինը արյունահոսությամբ հիվանդանոց է տեղափոխվել. նորածինը մահացել է
Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցեել Տավուշի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմինե Է-ն երեխա է ունեցել, որից հետո երեխան մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ իրենց մոտ տեղափոխված արյունահոսությամբ 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով;
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է «Ծռի Վարդանը». մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Ծաղկաձորում. Shamshyan
Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններու...
Պայթյուն` Խերսոնի հեռուստաաշտարակի մոտ
Պայթյուն Խերսոնում: Այս մասին գրում են միջազգային լրատվականները: Պայթյունը տեղի է ունեցել հեռուստաաշտարակի տարածքում. օպ...
Ողբերգական դեպք. մեղուները խայթել են, օգնության հասած ազգականն էլ անզգուշաբար վրաերթի է ենթարկել
Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 10:00–ի սա...
Փրկարարները տարահանում են բնակիչներին. նոր մանրամասներ` Խորենացի փողոցի հրդեհի մասին
Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երև...