Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Սեւ լճի տարածքում տեղավորված ադրբեջանցիների առջեւ մեր սահմանն այնքան անպաշտպան է, որ նրանք անարգել կարող են անցնել-հասնել մինչեւ Սիսիան։ Վիճակն այն աստիճան անհանգստացնող է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարի գյուղատակի հատվածը՝ մոտավորապես մեկ կիլոմետր երկայնքով։
Մեզ հետ զրույցում նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը հաստատեց այս լուրը՝ նշելով, որ ավելին չի կարող ասել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ ականապատման մասին տեղի բնակչությանը չեն զգուշացրել։ Իմացել են, երբ գյուղացիներից մեկի ձիերը սովորականի պես արածելով՝ հասել են ականապատ դաշտին ու պայթել ականի վրա։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
Երկրաշարժ՝ Հայաստանում. զգացվել է նաև Երևանում. ինչ է հայտնի
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Արցախի ԱԱԾ-ի կոչը. հայտարարություն է տարածվել
Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: ԱԱԾ տարածած հաղորդագր...
Ֆինանսների նախարարությունը կվճարի «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքը. Civilnet.am
Հայաստանի հարկատուների գումարներն ուղղվելու են «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքին։ Մասնավորապես, կառավարությունը որո...