Ֆինանսների նախարարությունը կվճարի «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքը. Civilnet.am
Հայաստանի հարկատուների գումարներն ուղղվելու են «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքին։ Մասնավորապես, կառավարությունը որոշել է 4,2 մլրդ դրամ վճարել բյուջե՝ «Շանգրի լա»-ի փոխարեն և «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքի համար, գրում է Civilnet-ը:
«Շանգրի լա» խաղատունը շահագործում էր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությունը։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո խաղատան նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին, հետագայում ֆինանսների նախարարությունն անվավեր ճանաչեց խաղատան լիցենզիան։ «Օնիրա քլաբ»-ն անցնելով ներպետական ատյանները՝ հասել է ֆինանսների նախարարի հրամանի անվավեր ճանաչելուն, և այժմ պետական տուրքը վճարվելու է հենց լիցենզիան անվավեր ճանաչած ֆինանսների նախարարության կողմից՝ տուրքը չվճարելու հիմքով։
Ընկերությունն իր հեթրին պատճառաբանում էր, որ տուրքը չի կարող վճարել, քանի որ կորոնավիրուսի ընթացքում պարետի համապատասխան որոշմամբ իր գործունեությունը դադարեցվել է։ Հարցը ներառված է կառավարության հուլիսի 7-ի նիստի օրակարգում։
2021-ի փետրվարին վարչական դատարանը բավարարել է ընկերության հայցն ու անվավեր ճանաչել խաղատանը լիցենզիայից զրկելու ֆինանսների նախարարի որոշումը, հետո ֆինանսների նախարարությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը, սակայն հաջողության չի հասել։ Վճռաբեկ դատարանում նախարարությունը դարձյալ պարտվել է, ու վարչական դատարանի որոշումը մտել է ուժի մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
Երկրաշարժ՝ Հայաստանում. զգացվել է նաև Երևանում. ինչ է հայտնի
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Արցախի ԱԱԾ-ի կոչը. հայտարարություն է տարածվել
Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: ԱԱԾ տարածած հաղորդագր...
Արթուր Վանեցյանի որդին ազատվել է բանակից. որն է պատճառը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս համացանցում հրապարակումներ եւ գրառումներ եղան, որ Արթուր Վանեցյանի ավագ որդին, որը զո...