Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանը  միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայր, որպեսզի դատարանը խուզարկության թույտվություն տա՝ ոստիկանների և քննիչների կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում կասկածելի Range Rover-ը  հայտնաբերելու  համար: Դատարանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադարձել և որոշել է  բավարարել միջնորդությունը: 

 

Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ նշված ավտոտնակում հայտնաբերել են Range Rover-ը, որը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ,  որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ՝ հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում: Փաստի թռիվ Ա. Մխեյանի կողմից հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն