ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը 200 % աճ է գրանցել․ ոստիկանություն
2022 թվականի առաջին կիսամյակում նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։ Այսպես, եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448 դիմում, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմում է 9917 դիմում։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տալրվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար մոտ 200 տոկոսից ավել դիմելիությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում ապրող ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու պահանջի հետ, որն իր հերթին առաջացրել է մեծաքանակ հերթեր Անձնագրային և վիզաների վարչությունում։
Չնայած այն հանգամանքին, որ Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժինը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, վարչությունն ապահովում է բոլոր դիմումատուների սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։ Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հունիսի 25-ից սկսած քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվելու են 90 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված 6 ամսյա ժամկետի փոխարեն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
Երկրաշարժ՝ Հայաստանում. զգացվել է նաև Երևանում. ինչ է հայտնի
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Արցախի ԱԱԾ-ի կոչը. հայտարարություն է տարածվել
Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: ԱԱԾ տարածած հաղորդագր...
Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակ...