Մակրոնը նշել է, թե որտեղ չի կարող Կիևը օգտագործել Փարիզի կողմից ուղարկված զենքերը
Փարիզի կողմից Կիևին հանձնված զենքերը երբեք չպետք է օգտագործվեն ռուսական տարածքի վրա հարձակման համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կշարունակենք զինել և մարզել գործող օպերատիվ շրջանակում. երբեք չհարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, բայց օգնել պաշտպանել Ուկրաինայի տարածքը և աջակցել նրա բանակին»,- ասել է նա։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կուժեղացնեն Ուկրաինային տնտեսական, հումանիտար և ռազմական օգնությունը։ Նրա խոսքով՝ դաշինքի անդամները որոշել են մեծացնել ֆրանսիական ռազմական զորակազմի թիվն արևելյան թևում՝ Փարիզը նոր բրիգադ կտեղակայի Ռումինիայում։
Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներն ընդունել են նոր ռազմավարական հայեցակարգ, որում Ռուսաստանը պաշտոնապես ճանաչվել է որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության ամենամեծ սպառնալիքը։
Նմանատիպ հոդվածներ
Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։Փակ գաղտնի քվեարկությա...
Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ․ ՊՆ-ն մանրամասնում է
Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգայի...
Երեկ հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ
Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ին...
Վթարի ենթարկված զինծառայողների վիճակը ծանր է. հրապարակվել է մահացածի անունը
Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քա...