Երեկ հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ
Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի նիվա մակնիշի մեքենան։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը.
«Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը եւ նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, եւ կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա:
Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ:
Սա ՀՀ բնակիչների կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը եւեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Խաղաղության դարաշրջան…»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ․ ՊՆ-ն մանրամասնում է
Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգայի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ս...
Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։ Փակ գաղտնի քվեարկությ...
ՀՐԱՏԱՊ․ Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն անունն է հրապարակել
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայ...