Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ․ ՊՆ-ն մանրամասնում է
Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ
Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ին...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ս...
Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։ Փակ գաղտնի քվեարկությ...
ՀՐԱՏԱՊ․ Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն անունն է հրապարակել
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայ...