ԱԺ–ն արտահերթ նիստ է հրավիրել` Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության հարցով
Վաղը` հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի քննարկելու ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ փոխնախագահի ու մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոններից զրկելու հարցը։
Արտահերթ նիստի նախաձեռնողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։
Խմբակցության պատգամավորների առաջարկով է ձևավորվել նաև արտահերթ նիստի օրակարգը։
Ազգային ժողովի խորհուրդն էլ այսօրա նիստում հաստատել է թե՛ նիստ գումարելու, ու թե՛ դրա օրակարգը։
Օրակարգում երկու նախագիծ կա.
1. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին
2. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի` որպես Տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին։
Հունիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՔՊ–ն որոշել է «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին հեռացնել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանին` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Նմանատիպ հոդվածներ
Ջհանգիրյանը հրաժարական է տվել. ո՞րն է պատճառը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել...
«Բոլորը նվիրում ենք». Սաղաթելյանի ուշագրավ հայտարարությունը
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատ...
Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում
Կանադայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ դեսպանություն է բացելու Երևանում։ Այս մասին հայտնում է Տորոնտոյի Հայկական...
Հայտնի է, թե որ հարցերում են Երևանն ու Բաքուն «մերձեցրել դիրքորոշումները»
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով...