Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում
Կանադայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ դեսպանություն է բացելու Երևանում։ Այս մասին հայտնում է Տորոնտոյի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (АGBU):
Միության ֆեյսբուքյան էջում մասնավոապես գրված է.
«Հայաստանի մայրաքաղաքում դեսպանության հիմնումը առանցքային հանգրվան է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններում։ Այս ձեռքբերումը միշտ եղել է կանադահայ համայնքի առաջնահերթությունը և գլխավոր խնդրանքը: Շատ ակտիվիստներ այս տարիների ընթացքում մշտապես առաջ են քաշել Կանադայի դեսպանատան ստեղծմանը՝ որպես երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները խթանելու ամենաազդեցիկ նախաձեռնությունը: Այս կարևոր առիթով մենք շնորհավորում ենք բոլոր այն կազմակերպություններին, ովքեր անխոնջ աշխատեցին այս իրագործման համար»,- գրել է Տորոնտոյի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որ հարցերում են Երևանն ու Բաքուն «մերձեցրել դիրքորոշումները»
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով...
Ջհանգիրյանը հրաժարական է տվել. ո՞րն է պատճառը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ ա...
Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ անդրադառնալով բանակցային...
«Բոլորը նվիրում ենք». Սաղաթելյանի ուշագրավ հայտարարությունը
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության...