Արման Թաթոյանը հերքել է քաղաքական դաշինք ստեղծելու լուրերը
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հերքում է մամուլի հրապարակումներն ու խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է քաղաքական դաշինք ստեղծել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։
«Քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում:
Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլում գրվում էր նաև, որ Արման Թաթոյանի հետ դաշինք է պատրաստվում կազմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որը նույնպես հերքել է այդ տեղեկությունները։
«Նման բան չկա, Արման Թաթոյանը չի հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, նման որևէ պլանավորում չկա, ջերմ հարաբերություններ ունենք, ընկերներ ենք, բայց որևէ պայմանավորվածություն չունենք, ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել էր, որ վայր է դնում մանդատը, քանի որ այս խորհրդարանը դադարել է լինել երկիրն աղետից փրկելու նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ Վանեցյանը նաև տեղեկացրել էր, որ իր ղեկավարած «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը կշարունակի գործունեությունը խորհրդարանից դուրս, սակայն դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Թող իրեն տղամարդու տեղ չդնի. Հովիկ Աղազարյանը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասին. 24News
Որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի և Փաշինյանի իրավունքները պաշտպանի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաք...
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը վաղվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է ֆ...
Բորիս Ջոնսոնն այսօր վիրահատվել է
Բրիտանական BBC-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «փոքր սովորական վիրահատության է ենթարկվել՝ կապված...