Թող իրեն տղամարդու տեղ չդնի. Հովիկ Աղազարյանը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասին. 24News
Որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի և Փաշինյանի իրավունքները պաշտպանի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ապարանում տեղի ունեցած վեճին և մահվան դեպքերին:
Իր խոսքով՝ պետք է պարզվի՝ Ապարանում տեղի ունեցած վեճը քաղաքակա՞ն հողի վրա է եղել, թե՞ ոչ։
«Ես քաղաքական պատճառ չեմ տեսնում, տարբեր թիմերից երիտասարդներ են, երևի իրար հետ ինչ- որ բան չեն կիսել, պիտի չշտապենք գնահատական տալ»,- ասել է նա:
Անդրադառնալով ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է նրան հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից, պատգամավորը նշեց. «Անընդունելի է, երկու տղամարդու միջև զրույցը չպետք է հանրայնացվի: Վարդազարյանը չպետք է ենթարկվի որևէ մեկի շանտաժին, եթե հրապարակում է նման զրույց, ուրեմն՝ ուզում է իր կեցվածքն արդարացնել: Նա շատ մեծ վախ ունի ուրիշ մարդկանցից, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանից, թող իրեն տղամարդու տեղ չդնի:
Փաշինյանից ոչ մեկը չի վախենում, գիտեն՝ առավելագույնը երկու տարի կնստեն կամ թալանածի մի մասը կտան, վախենում են Քոչարյանից․ գիտեն ձեռագիրը»:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը վաղվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է ֆ...
Բորիս Ջոնսոնն այսօր վիրահատվել է
Բրիտանական BBC-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «փոքր սովորական վիրահատության է ենթարկվել՝ կապված...
Այժմ 100 միլիոն մարդ բռնի տեղահանված է. Բայդենը մեղադրել է Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության պատճառով աշխարհում...