Աշխարհը բախվում է «վախեցնող» դեֆիցիտի, այս պատերազմը ավերիչ է. ինչ են զգուշացնում ՄԱԿ-ից
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեւիդ Բիզլին ասել է, որ տասնյակ երկրներում բողոքի ցույցեր, անկարգություններ եւ սով կարող է սկսվել, քանի որ ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գները բարձրանում են: Տեղեկատվությունը հայտնում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ աշխարհը բախվում է «վախեցնող» դեֆիցիտի, որը կարող է ապակայունացնել այն երկրները, որոնք կախված են Ուկրաինայի եւ Ռուսաստանի ցորենի արտահանումից։
«Դեռեւս ուկրաինական ճգնաժամից առաջ մենք բախվեցինք պարենային աննախադեպ համաշխարհային ճգնաժամի՝ COVID-19-ի եւ վառելիքի գների աճի պատճառով։ Այն ժամանակ մենք մտածում էինք, որ ավելի վատ չի կարող լինել, բայց այս պատերազմը ավերիչ է»,- ասել է նա:
Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինան տարեկան աճեցնում է այն քանակի սննդամթերք, որը կարող է կերակրել 400 միլիոն մարդու։ Երկիրն արտադրում է համաշխարհային արեւածաղկի ձեթի 42 տոկոսը, եգիպտացորենի 16 տոկոսը եւ ցորենի 9 տոկոսը։ Սոմալին ցորենը ներկրում է Ուկրաինայից եւ Ռուսաստանից, իսկ Եգիպտոսը հացահատիկի 80 տոկոսն է ստանում այս երկու երկրներից։
Բիզլին նշել է, որ կորոնավիրուսի, կլիմայական ճգնաժամի եւ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով վերջին հինգ տարիների ընթացքում սովից տառապողների թիվը 650 միլիոնից հասել է 810 միլիոնի։
Նմանատիպ հոդվածներ
«44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Ար...
«Աշխարհը հոգնել է Ուկրաինայի թեմայից». Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ աշխարհը հոգնել է Ուկրաինայի թեմայից։ «Շատ կարևոր է ուղևորութ...
«Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը». Հաջիևը պայման է դրել հայերի առաջ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղ...