«44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:
Ադրբեջանցի պատգամավորն ասել է, որ պատերազմի մասնակիցների հետ կապված առկա խնդիրները պետք է լուծվեն:
Վերջինինս խոսքով` պատերազմի շատ մասնակիցներ ասելիք ունեն, նրանց պետք է ընդունել և լսել։
«Պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում. երբ պատերազմի վետերանները գալիս են նախարարություն, նրանց ասում են, որ իրենց փաստաթղթերը համակարգ չեն մտել։ Դե, քանի որ չեն մտել, այս հարցով պետք է զբաղվեն նախարարության աշխատակիցները, պետք է այս մարդկանց ցույց տալ նախագահի հոգատարությունը։ Այս ոլորտում գործում են 4 մասնագիտացված կառույցներ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում են հազարավոր աշխատակիցներ։ Այս խնդիրները կարելի է լուծել, եթե յուրաքանչյուր կառույցում հատկացվի 5 աշխատող։ Բայց դա չեն անում՝ հակաադրբեջանական ուժերին խոսելու առիթ տալով։ Լուծե՛ք այս հարցը արդեն», - ասել է Նովրուզովը։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը». Հաջիևը պայման է դրել հայերի առաջ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան...
«Պետք է պետական աշխատողներին տեղափոխենք Lada֊ով»․ ՌԴ-ում կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին
Ռուս պաշտոնյաները կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին։ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը այ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղ...
«Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա»․ Արսեն Բաբայանը՝ Աննա Վարդապետյանի մասին
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ արդեն կարող ենք պաշտոնապես հաստատված համ...