«Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը». Հաջիևը պայման է դրել հայերի առաջ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են Կովկասի նոր աշխարհագրություն:
«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին են փոխանցում իրենց խաղաղասիրական դիրքորոշումը։ Երկու երկրները պատրաստ են համաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել իրենց սահմանները։ Բայց Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական և ադրբեջանական հողերի դիրքորոշման նկատմամբ իր հավակնություններից։ Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը, եղբայրական Թուրքիայի հետ մենք ստեղծում ենք Կովկասի նոր աշխարհագրություն», - ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ մեկնաբանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրականացման շուրջ ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարում գտնվելու ժամանակ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀՀ կառավարության համար անընդունելի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող հատվածը «միջանցք» անվանելը։
Նմանատիպ հոդվածներ
«44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Արցախյան...
«Պետք է պետական աշխատողներին տեղափոխենք Lada֊ով»․ ՌԴ-ում կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին
Ռուս պաշտոնյաները կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին։ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը այ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղ...
«Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա»․ Արսեն Բաբայանը՝ Աննա Վարդապետյանի մասին
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ արդեն կարող ենք պաշտոնապես հաստատված համ...