Արցախի օկուպացված տարածքում ականի պայթյունից ադրբեջանցի զինվորական է վիրավորվել

Այսօր` 2022 թվականի հունիսի 17-ին Արցախի օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի տարածքում հերթապահություն իրականացնելիս հակահետևակային ականի պայթյունից հերթական ադրբեջանցին է վիրավորվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Մասնավորապես նշվում է, որ վիրավորում է ստացել Ադրբեջանի հակաականային գործակալության աշխատակիցը։ 

Դեպքը նախաքննության փուլում է:

Քաղաքականություն