Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում». 5 հարց` Սամվել Կարապետյանին

Ani S.

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 5 հարցերի է պատասխանել.
 

Հարց 1. Ի՞նչն է Ձեզ ոգևորում
Պատասխան. Առհասարակ ոգևորում է հաջողությունները՝ բոլոր բնագավառներում: Հիմա ոգևորում է, որ մենք կամաց-կամաց զարթնեցնում ենք հայ ժողովրդին: Ժողովուրդը ոգևորված է, ժողովուրդը զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու:

Հարց 2. Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի էջը փակել

Պատասխան. Մենք ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտներ է ունենալու: Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ և առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ: 

Հարց 3. Փաշինյանը չի պատրաստվում դատապարտել Արցախում եկեղեցիների ոչնչացումը. Ի՞նչ դիրքորոշում ունեք

Պատասխան. Դե շեֆից շատ է վախենում: Բա որ Ալիևը ջղայնանա հանկարծ

Հարց 4. Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը պատրաստ են աջակցել ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը. Ի՞նչ դիրքորոշում ունեք

Պատասխան. Երկուսն էլ շատ կոռեկտ հայտարարություններ են արել: Դա միջազգայնորեն ընդունված փաստ է, որ կառավարությունը ձևավորում է առաջին տեղ զբաղեցրած ուժը: Քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, դրա համար շատ շուտով իրենք այդ հնարավորությունը կունենան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին:

Հարց 5. Ուզում են Հայաստան բերել 300,000 ադրբեջանցու՝ ապրելու. ի՞նչ վտանգ եք տեսնում այն ծրագրի մեջ

Պատասխան. Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի Գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում: Բայց մի անհանգստացեք. մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար: Նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելու:

Ավելին` տեսանյութում: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250