Միամիտ պատրանքներ չունենք. Կոստանյանը՝ ԵՄ անդամ դառնալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «ԵՄ-ն իբրև ռազմավարական գործընկեր. Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հեռանկարները» թեմայով քննարկմանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ ներկայիս բարդ իրավիճակում անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, քանի որ ավանդական մոտեցումներն այլևս միշտ չէ, որ արդյունավետ են։
Փոխնախարարը հիշեցրել է նախորդ տարվա մարտին ՀՀ խորհրդարանի ընդունած օրենքը, որը հնարավորություն է ընձեռում սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը՝ այն որակելով որպես հայ ժողովրդի և կառավարության ապագայի հստակ քաղաքական կողմնորոշում։ Կոստանյանը շեշտել է. «Միաժամանակ, մենք, իհարկե, միամիտ պատրանքներ չունենք, որ Հայաստանը 2028 կամ 2030 թվականին ԵՄ անդամ կդառնա»։ Նրա խոսքով՝ սա քաղաքական հայտարարություն է, որը նախանշում է աշխատանքի ուղղությունը, ներառյալ եվրոպական չափանիշներին համապատասխանող բարեփոխումների հավակնոտ ծրագիրը։
Այս համատեքստում նա ընդգծել է վիզաների ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է այդ հարցով։ 2023 թվականի դեկտեմբերին ընդունված «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը» դիտարկվում է որպես ոլորտային և աստիճանական ինտեգրման ճանապարհային քարտեզ, որը ներառում է անվտանգային ու տնտեսական բաղադրիչներ։
Վահան Կոստանյանը փաստել է, որ ԵՄ-ն դարձել է Հայաստանի իսկական ռազմավարական գործընկերը, և հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Նա տեղեկացրել է նաև, որ մայիսի 5-ին Երևանում կայանալու է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Փոխարտգործնախարարը հավելել է, որ չնայած իրադարձությունների արագ զարգացմանը, եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական տեմպերին։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Մայր աթոռը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հ...