Դանիել Իոաննիսյանը պատասխանել է Աննա Հակոբյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Աննա Հակոբյանին: Վերջինս այսօր հայտարարել էր, որ դիտարկում է Իոաննիսյանին դատի տալու հնարավորությունը:
« Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսի:
Այդուհանդերձ, ամենայն հարգանքով Աննա Հակոբյանի նկատմամբ (առանց հեգնանքի եմ ասում, ես իր հետ ՀԺ-ում աշխատել եմ), պետք է նշեմ, որ իր վկայակոչած իրավակարգավորումները (խոշտանգում, խտրականություն և այլն), մեղմ ասած, զարմանք են առաջացնում:
Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող: Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը:
Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից այն ժամանակ ղեկավարվող այդ հիմնադրամի կողմից որոշ մարզերում ընտրություններին զուգահեռ բարեգործությանը, ապա ասեմ, որ եթե տիկին Հակոբյանի ասածը իրապես տեղի է ունեցել, ապա դա հանցակազմ է պարունակում, ու դա վրիպել է մեր աչքից (ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտորդությունն այդքան մանրակրկիտ չենք անում)»,- գրել է Իոաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Մի քանի օրից կասեմ. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը խոստացել է մի քանի օրից պատասխանել ընտրություններում հաղթելու հնարավորությունների վերաբերյալ հարցին։...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հունգարացի նախարարի թեկնածուի ցնցող պարը հաղթանակից հետո
Հունգարիայում ընդդիմադիր «Տիսա» (Tisza) կուսակցության ներկայացուցիչ, առողջապահության նախարարի հավանական թեկնածու Ժոլտ Հե...
Սկսում ենք. Թրամփի կոշտ հայտարարությունն Իրանի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ կապված Իրանի հետ միջուկային բանակցությունների ձախողման և Մ...