Հայ երիտասարդի հետ վեճի մեջ են մտել. նոր մանրամասներ` բերման ենթարկված ռուսների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի քաղաքացի Տանյա Շուկինան թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանի Ոստիկանությունը ՌԴ իրավապահների հրամանով ձերբակալել է իր երկու ընկերներին և պահանջում է, որ վերջիններս հայտնեն իր գտնվելու վայրը։
«Եթե ինձ վերադարձնեն Ռուսաստան, ապա ինձ այնտեղ սպասում է բանտարկույթուն կամ մահ՝ Պուտինի հասցեին հումորների, հակապատերազմական դիրքորոշման և Ալեքսանդր Նավալնու հետ համագործակցության համար», - գրել է Տանյա Շուկինան։
Auroranews.am-ը կապ է հաստատեց Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի հետ: Նա որոշ մանրամաներ ներկայացրեց: Մասնավորապես այն, որ Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված ռուսները կասկածվում են հայ երիտասարդի հետ վեճի մեջ մտնելու և վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Նրանք հարցաքննվում են: Թադևոսյանը վստահեցրեց, որ Ալեքսանդր Նավալնու հետ գործը որևէ կապ չունի, դեպքը տեղի է ունեցել Հայաստանում։
Թադևոսյանը նաև նշեց` Տանյա Շուկինայի գտնվելու վայրի մասին որևէ մեկից որևէ տեղեկություն չի պահանջվել:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել. բացահայտում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քն...
Ռալֆ Յիրիկյանը լքում է ընկերությունը
Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությ...
Սահմանային իրավիճակի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հավաստի չէ
Մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ կապ ունեն ընդդիմո...
Ինչպես է ստացվում, որ դոլարն էժանանում է, իսկ դիզվառելիքը` թանկանում. ՄՊՀ–ն թվերով ներկայացնում է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է տարբեր հարթակներում վերջերս քննարկվող այն հարցին, թե ինչու դոլարի...