Ուկրաինան ստիպված կլինի հաշտվել տարածքային կորուստների հետ. Մերց
Գերմանիայի կանցլերը չի բացառել, որ ԵՄ-ին անդամակցելու նպատակով Ուկրաինան հնարավոր է ստիպված լինի ընդունել տարածքային կորուստները։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ որոշակի փուլում Ուկրաինան Ռուսաստանի հետ կստորագրի հրադադարի, իսկ հետագայում, հուսով է, նաև խաղաղության պայմանագիր։
Ըստ նրա՝ այդ ժամանակ կարող է պարզվել, որ երկրի տարածքի մի հատվածն այլևս ուկրաինական չէ։ Մերցի խոսքով՝ եթե նախագահ Զելենսկին որոշի սա ներկայացնել սեփական ժողովրդին և ստանալ մեծամասնության համաձայնությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի հանրաքվեի անցկացում, ապա նա պետք է միաժամանակ մարդկանց հայտնի դեպի Եվրոպա ճանապարհը բացելու մասին։
Միևնույն ժամանակ, կանցլերն անիրատեսական է համարել Կիևի մտադրությունը՝ ԵՄ-ին անդամակցել մինչև 2027–2028 թվականները։ Նա շեշտել է, որ պետությունը չի կարող միանալ միությանը մինչև պատերազմի ավարտը և կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության բոլոր չափանիշների ապահովումը։
Որպես այլընտրանքային լուծում Մերցն առաջարկել է Ուկրաինային եվրոպական կառույցներում դիտորդի կարգավիճակ տալ։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...