«Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել․ եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը»․ Ալիև
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու կարիք այլևս չկա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է նման հայտարարությամբ հանդես եկել։
«ԵԱՀԿ-ից միջնորդի մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Այդ պատճառով այն բանից հետո, երբ Ադրբեջանը «լուծեց» ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա», - ասել է Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Համաշխարհային աշխարհակարգի սպառնալիքները» միջազգային ֆորումի ժամանակ։
Ադրբեջանի բռնապետի խոսքով՝ հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում «բոլորն են գիտակցում Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպման անհնարինությունը»։
«Մենք արդեն ստացել ենք ուղերձներ, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը չի գործելու։ Եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը», - հայտարարել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
«44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Ար...
«Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը». Հաջիևը պայման է դրել հայերի առաջ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան...
«Պետք է պետական աշխատողներին տեղափոխենք Lada֊ով»․ ՌԴ-ում կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին
Ռուս պաշտոնյաները կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին։ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը&nb...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղ...