Հասարակություն

«Բերել լուսաֆորն ու կոճակը դրել են, մատյանում պծիչկա դրել են, հեչ էլ թե չի աշխատում»․ լրագրող

«Բերել լուսաֆորն ու կոճակը դրել են, մատյանում պծիչկա դրել են, հեչ էլ թե չի աշխատում»․ լրագրող

 «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «Ուրեմն արդեն մի քանի ամիս է՝ հետիոտնի անցումի համար Հանրապետության հրապարակում տեղադրված է լուսաֆոր։ Լուսաֆորը կա, կոճակը կա, բայց չի աշխատում, երևի հոսանքն են մոռացել միացնել։ Ու էսպես մի քանի ամիս։ Սրա համար երևի մրցույթ է հայտարարվել, մեկը հաղթել է, գումար է հատկացվել, բերել լուսաֆորն ու կոճակը դրել են, մատյանում պծիչկա դրել ու անցել առաջ։ Հեչ էլ թե չի աշխատում։ 


Ու նման կիսատ պռատ գործեր Երևանում` ինչքան ուզես։ Ամիսներով մայթերն են կիսաքանդ վիճակում` հեչ էլ թե հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ կամ երեխաների սայլակներն էդ տեղերով չեն կարողանա անցնել։ Ի դեպ, էս վայրից մի փոքր հեռու էլ հենց էդ անանցանելի մայթերն են»,- գրել է լրագրողը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250