Ինչու Խոակին Կապարոսը չի պատասխանել ուկրաինուհու հարցին. լրագրողը մանրամասներ է պատմել

Ուկրաինացի լրագրող Իրինա Կոզյուպան պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը Ազգերի լիգայի խաղից հետո (0:3) չի պատասխանել Ուկրաինայի հետ համերաշխության մասին իր հարցին՝ երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին, գրում է Chemiponat-ը:

 

«Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Խոակին Կապարոսին չէի կարող չհարցնել, թե ...ինչ կցանկանար ասել Ուկրաինայի հավաքականին և ուկրաինացիներին, քանի որ Հայաստանի հավաքականն այս խաղում իր աջակցությունը չհայտնեց Ուկրաինային, Ինչին Zoom-ից ձայնն ասաց, որ սա ֆուտբոլային հանդիպում է, ոչ թե քաղաքականություն։ Իսկ այս հարցին մարզիչը չի պատասխանի։ Հարցը նույնիսկ նրան չի փոխանցվել։ 

 

Իսպանացի Կապարոսը միայն ասել է. «Սորրի»,- Կոզյուպային մեջբերում է «24 канал Спорт»-ը՝ հղում անելով լրագրողի սոցիալական ցանցին։
 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի մասնագետը փորձել է լրագրողին փոխանցել, որ չի պատրաստվում խոսել քաղաքականությունից, և ի վերջո ընդհատել է ասուլիսը։