Հայաստանը Շոտլանդիային պարտվեց 1:4 հաշվով. Կապառոսը՝ պարտության մասին

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Շոտլանդիային ու 1:4 հաշվով պարտություն կրեց։ Այս մասին գրում է Armsport. am-ը:
 

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է հետևյալը․
 

«Կարծում եմ՝ ասյօրվա խաղի հետ կապված պետք է վերլուծել առաջին 43 րոպեները։ Այդ ընթացքում մենք վատ չէինք խաղում անչափ ուժեղ թիմի դեմ, բայց այս ամենը վերջացավ այնպես, ինչպես վերջացավ։ Մենք հավասարը հավասարի պես պայքարում էինք այն թիմի դեմ, որը մոտ էր աշխարհի առաջնություն դուրս գալուն։ Բայց, երբ 11-ը խաղում է 10-ի դեմ, առավելությունը նկատելի է լինում։
 

Ես զարմացած չեմ մեր թիմի ֆուտբոլիստներով, երկար ժամանակ է՝ ճանաչում եմ նրանց, հետևում եմ նրանց խաղերին։ Բայց պնդում եմ, որ պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ ու բացատրել, որ նման իրավիճակներն անթույլատրելի են, սակայն կուզեի դուք վերլուծեիք առաջին կեսն այս խաղի»,- ասել է մարզիչը։

 

Մանրամասները՝ կայքում: