Շոտլանդիա-Հայաստան. 2:0 առաջին խաղակեսից հետո

Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի շրջանակում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում ընդունել է Հայաստանի ազգային հավաքականին։
 

Շոտլանդացիները շատ ակտիվ են սկսել խաղն ու պարբերաբար սպառնում են մեր դարպասին։ Արդեն 28-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ․ Արմսթրոնգը ձախ եզրից փոխանցում կատարեց դարպասի աջ եզրում գտնվող Էնթոնի Ռալսթոնին, որը մոտ տարածությունից կատարած գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։
 

Այս գոլից հետո` 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Սկոթ ՄաքՔեննայի մոտ, որը մոտ տարածությունից շատ հեշտությամբ գրավեց Յուռչենկոյի դարպասը։
 

Առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին մրցակիցը ևս մեկ անգամ գրավեց մեր թիմի դարպասը, բայց, ի ուրախություն մեզ, մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։

 

Այսպիսով, մեր ընտրանին առաջին կեսից հետո պարտվում է 0-2 հաշվով։