Ովքեր չեն կարողանա տաքսի վարել ՌԴ-ում. Պուտինը նոր օրենք է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը միջին ծանրության հանցագործությունների, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար չմարված դատվածությամբ անձանց արգելում է տաքսի վարել ՌԴ–ում: Համապատասխան օրենքը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց հարթակում:
Փաստաթղթի համաձայն՝ արգելքը գործում է ավտոբուսների, տրամվայների, տրոլեյբուսների վարորդների համար, որոնք ունեն չհանված կամ չմարված դատվածություն հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների, պետության սահմանադրական կարգի հիմքերի և անվտանգության դեմ հանցագործությունների, խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների համար, որոնք ՌԴ Քրեական օրենսգրքին համապատասխան ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են։
Արգելքը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր համանման հանցանքներ են գործել ԵԱՏՄ երկրների տարածքում։
Տաքսի վարողների համար ցանկը համալրված է նաև այլ հանցագործություններով` սպանություն, մարդու առևանգում, կողոպուտ, ավազակություն, սեռական անձեռնմխելիության և անձի սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ: Սակայն տաքսու վարորդ աշխատելու արգելքը վերաբերում է ոչ միայն ծանր և առանձնապես ծանր, այլև միջին ծանրության հանցագործությունների համար դատվածություն ունեցողներին։
Նշվում է, որ օրենքի դրույթները տարածվում են այն օտարերկրացիների վրա, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ են:
Նմանատիպ հոդվածներ
«Թեթևացրել ենք տուգանքի չափը». ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը օրենսդրական առաջարկով են հ...
«Հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով». Թումանյանց
Հայաստանում հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կատարվեն...
Առաջարկվում է չեղարկել մի քանի կոչումներ և դրանք փոխարինել ավելի ընդգրկուն եզրույթներով. ԿԳՄՍ
Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի...
12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%. ՀՀ Կենտրոնական բանկ
2022թ. մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8.4%, հայտնում ե...