«Թեթևացրել ենք տուգանքի չափը». ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը օրենսդրական առաջարկով են հանդես եկել։ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի։
«Այս նախագծով 4 անգամ թեթևացրել ենք տուգանքի չափը, ինչը իր հետ բերելու է սոցիալական բեռի թեթևացում` միաժամանակ նաև իրավախախտման դեմ պայքարի իրավական արդյունավետություն»,–ԱԺ նիստում ասաց պատգամավոր Արմեն Խաչատրյանը` ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծը։
Վերջինս ասաց, որ գործող օրենսգիրքն ապահովագրական պայմանագիր չունեցող վարորդների համար նախատեսում է 5 000 դրամ տուգանք` յուրաքանչյուր 10 օրվա համար։ Բայց տուգանքի տարեկան չափը չի կարող գերազանցել 100 000 դրամը։
Ներկայացված նախագծով առաջարկվում է 100 000–ի փոխարեն առավելագույն չափը սահմանել 50 000 դրամ։
Վարորդին հնարավորություն է տրվում տուգանքի արձանագրությունից հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ու լիազոր մարմին ներկայացնելու դեպքում վճարել նշանակված տուգանքի միայն 75 տոկոսը։
«Սրանով մենք քաղաքացիներին նախ հնարավորություն ենք տալիս այն գումարը, որը նախատեսված է տուգանքի համար, ուղղել պայմանագիր կնքելուն, ունենալ և՛ ԱՊՊԱ պայմանագիր, և՛ ազատվել պատասխանատվությունից»,– հայտնել է Արմեն Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ի կեսօրից հետո, 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո...
Մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում. ՀՀ ՔՏՀԱ
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն իրազեկում է՝ սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող կամ վերասարքավորված տրանսպո...
Առաջարկվում է չեղարկել մի քանի կոչումներ և դրանք փոխարինել ավելի ընդգրկուն եզրույթներով. ԿԳՄՍ
Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի...
«Այս պահին գնաճը 9% է, բայց հնարավոր է, որ ամռան ամիսներին ավելի բարձրանա». Մարտին Գալստյան
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը կ...