Առաջարկվում է չեղարկել մի քանի կոչումներ և դրանք փոխարինել ավելի ընդգրկուն եզրույթներով. ԿԳՄՍ
Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ է դրվել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտ ամբողջապես։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված «գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության» իրավունքը։
Փոփոխությունների արդյունքում կարևոր երաշխիքներ են ստեղծվում մշակույթի և արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնադրսևորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։
Հարկ է նշել, որ սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավորման չափանիշները:
Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար:
Նմանատիպ հոդվածներ
Գործընկերուհու քարտից 145 100 դրամ փող է փոխանցել իր հաշվեհամարին և կատարել խաղադրույքներ
Հունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել էր, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկ...
«Թեթևացրել ենք տուգանքի չափը». ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը օրենսդրական առաջարկով են հ...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ի կեսօրից հետո, 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո...
Մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում. ՀՀ ՔՏՀԱ
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն իրազեկում է՝ սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող կամ վերասարքավորված տրանսպո...