ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրահեղձ եղած երիտասարդի դին հայտնաբերվել և դուրս է բերվել լճից
Արմավիրի մարզային քննչական վարչությունունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 19 տարեկան երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշյալ երիտասարդի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի լճերում խեղդվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 08-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՀՓՋ-ից:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրահեղձ եղած տղան հանդիսանում է Արմավիր քաղաքի՝ 2003թ. ծնված բնակիչ:
Ջրասուզակների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը` ժամը 23:30-ի սահմաններում, ջրահեղձ եղած երիտասարդի դին հայտնաբերվել և դուրս է բերվել լճից:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երիտասարդն Արմավիր քաղաքում բնակվող իր ընկերների հետ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Եղեգնուտ գյուղում գտնվող «Բադալի գյոլեր» կոչվող լճակում լողալու, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վետերանները հունից դուրս են եկել, ջարդել նախարարության ապակե դուռը
Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մոտ բողոքի ակցիաները չեն դադարում։ Արցախի օկուպացիային մասնա...
Արտակարգ դեպք Երևանում. ուղևորը ավտոբուսի մեջ ծխել է, հետո դանակահարել վարորդին
Այսօր՝ հունիսի 9-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակցիա՝ Բայդենի դեմ․ ԱՄՆ-ում ինչպես են բերման ենթարկում ցուցարարին
Ցուցարարները փորձել են ընդհատել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ելույթը Լոս Անջելեսում ընթացող Ամերիկաների գագաթնաժողովում, գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանի բնակելի թաղամասերից մեկում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Չինաստանի Հուբեյ նահանգում Չինաստանի ռազմաօդային ուժերի J-7 ինքնաթիռը կործանվել է ուսումնական առաքելության ժամանակ՝ վնաս...