Այլ

Ֆրանսիայի 60 դեպարտամենտում օդերևութաբանները տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել 

Ֆրանսիայի 60 դեպարտամենտում օդերևութաբանները տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել 
Ֆրանսիացի օդերևութաբանները եղանակային վտանգի նախավերջին (նարնջագույն) մակարդակն են հայտարարել Ֆրանսիայի եվրոպական մասի 2/3-ում վատ եղանակի պատճառով: Այս մասին ասված է Meteo France օդերևութաբանական…

Ֆրանսիացի օդերևութաբանները եղանակային վտանգի նախավերջին (նարնջագույն) մակարդակն են հայտարարել Ֆրանսիայի եվրոպական մասի 2/3-ում վատ եղանակի պատճառով: Այս մասին ասված է Meteo France օդերևութաբանական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

Խոսքը երկրի հարավ-արևմուտքում, կենտրոնական մասում և հյուսիսում գտնվող 60 դեպարտամենտների մասին է: Եվս 23 դեպարտամենտներում տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել։ Նախազգուշացումը գործում է դեպարտամենտների մեծ մասում մինչև կիրակի առավոտ: 

Շաբաթ գիշերը ուժեղ ամպրոպներ են տեղացել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում Կոտ դ ‘ Արմոր և Իլ և Վիլլեն դեպարտամենտներում: Չնայած այն բանին, որ եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ այդպես էլ չի հայտարարվել, փրկարարներն այդ երկու դեպարտամենտներում շուրջ 350 այց են կատարել վատ եղանակի պատճառով, հաղորդում է Telegram ինտերնետ-պորտալը: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250