Նախարարը` Դեբեդն ընկած երեխայի դեպքի մասին
ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ Դեբեդ գետն ընկած երեխան այժմ ժամանակավոր կացարանում է։
Հիշեցնենք` մայրն իր երեխային` 2 տարեկան Արևիկին, նետել էր Դեբեդ գետը, աղջնակին մի տղամարդ էր դուրս բերել գետից և տեղափոխել ԲԿ։ Երեխայի մայրը կալանավորվել է։
«Այս դեպքի հետ կապված` միասնական սոցիալական ծառայությունը գործուն մասնակցություն ունի` խորքային գնահատում պետք է իրականացվի, որպեսզի հասկանանք պատճառներն ու շարժառիթները։ Երեխան այժմ ժամանակավոր կացարանում է, մինչև նրա կարգավիճակի հարցը կլուծվի»,–ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` միասնական սոցիալական ծառայություններում հերթապահության ինստիտուտի ներդրման կարիք կա, սկզբնական շրջանում` գոնե մարզերում։
Մկրտչյանը նշեց` այժմ աշխատանք են տանում այդ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայ և ադրբեջանցի երիտասարդները հաջորդ շաբաթ կհանդիպեն. Զաքարի Գրոս
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ուրբաթ օրը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում կկայանա խաղաղ գործընթացին...
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ԱԺ պատգամավորների նկատմամբ. ՄԻՊ
30.05.2022թ. իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկա...
«Հորդորում ենք զգոն լինել». ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել
ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին,...
ՔԿ-ն` «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել և ընկել է ջուրը, սակայն կարո...