«Հորդորում ենք զգոն լինել». ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել
ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին, որում, մասնավորապես, նշված է․
«ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ:
Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկներին՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց:
ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար կարող եք դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նմանատիպ հոդվածներ
«Խոշոր վնասներ ենք կրում այս առումով». Քերոբյանը` Լարսի հետ կապված խնդրի մասին
Վերին Լարսի անցակետում մեծ հերթերի հետ կապված խնդիրը դեռևս շարունակում է խիստ ծանր մնալ, հայկական բեռնափոխադրողները, արտ...
Հայ աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական...
2.2 մլն դրամի հատված ընկուզենի` Սյունիքի մարզում
ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբեր...
«Հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով». Թումանյանց
Հայաստանում հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կատարվեն...