ՔԿ-ն` «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել և ընկել է ջուրը, սակայն կարողացել է դուրս գալ՝ օգնության կանչելով ընկերոջը, ումից որևէ արձագանք չի ստացել: Նշված վայրում`ջրի մեջ, հայտնաբերվել է երիտասարդի դին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 28-ին` ժամը 17:25-ին, որով 28-ամյա կինը հայտնել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում իր ընկերոջ անհայտ կորելու մասին:
Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, վերոհիշյալ 28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել և ընկել է ջուրը, սակայն կարողացել է դուրս գալ՝ օգնության կանչելով ընկերոջը, ումից որևէ արձագանք չի ստացել:
ՀՀ ԱԻՆ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում 2022թ. մայիսի 29-ին՝ ժամը 07:25-ին, նշված վայրում` ջրի մեջ, հայտնաբերվել է երիտասարդի դին:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Դա պատմական ժեստ է. Ալեն Սիմոնյանի մայրը` միջնամատ ցույց տալու և թքելու մասին. Oragir.news
Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիո...
«Ուղղակի ծաղրում են ծնողներին և մարզերից եկողներին 30 րոպեի համար բերում են նիստի». Կարին Տոնոյան
Զոհված զինծառայողների ծնողները կրկին Բարձրագույն դատական խորհուրդ են գնացել և հանդիպել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի...
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ԱԺ պատգամավորների նկատմամբ. ՄԻՊ
30.05.2022թ. իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկա...
Ավտոմեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և նախատեսված ժամկետում չեն վերադարձվել. Թովմասյան
Մայիսի 16-ից սկսած իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիներից պարբերաբար ստանում էի ահազանգեր, որ ոստիկանության ծառայող...